Հայերեն   English   Русский  

Հայաստանի սամբիստները պատրաստ են Բաքու գնալ


  
դիտումներ: 625

2015-ին Ադրբեջանի կայրաքաղաք Բաքուն հյուրընկալելու է առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական խաղերըի մասնակիցներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվել է հայ սամբիստները մասնակցության հարցը և որոշվել է, որ մեր երկրի հավաքականը կմասնակցի այդ փորձությանը:

Ավելին, ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում, մեր երկրի այս մարզձևի ներկայացուցիչները պարտավորվում են 2 մեդալ նվաճել:

Որոշումում մասնավորապես ասված է.

1. Մասնակցել «Բաքու-2015» Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերին:

2. Վերանայել 2015 թ. մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում:

3. Հանրապետական ընտրական մրցումներ անցկացնել մինչև 57, 90 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար:

4. Ուսումնամարզական հավաքներ կազմակերպել և ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի «Բաքու-2015»-ի խաղերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար:

5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պարտավորվում է «Բաքու-2015»-ի խաղերում նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: