Հայերեն   English   Русский  

​ Տոկիոյի երկաթուղային կայարանում տղամարդ է ինքնահրկիզվել


  
դիտումներ: 1474

Կիրակի օրը տղամարդը ինքնահրկիզվել է Տոկիոյի ծանրաբեռնված Սինձյուկու կայարանում՝ այդ կերպ արտահայտելով իր քաղաքական դժգոհությունը:

50-60-ամյա տղամարդուն լուրջ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու ինքնությունը և ինքնահրկիզման դրդապատճառները պարզվում են:

Պատահարը ցուցադրող տեսանյութում կոտյումով և փողկապով տղամարդը նստած էր հետիոտների համար նախատեսված անցուղում, իսկ կողքին երկու պլաստիկե շշեր էին դրված, որոնց մեջ, ըստ երևույթին, բենզին էր լցված:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը բարձրախոսով բողոքել է կառավարության նախագծի դեմ, որով նախատեսվում է փոխել Ճապոնիայի պաշտպանության քաղաքականությունը:

Այնուհետև նա իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ:

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Ճապոնիայի կաբինետը կհաստատի կոլեկտիվ ինքնապաշտպանության առաջարկը, որը Ճապոնիային թույլ կտա ավելի հաստատուն դեր կատարել միջազգային անվտանգության ասպարեզում: Ճապոնիան ներկայումս սահմանափակում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: