Հայերեն   English   Русский  

Ակնհայտ է, որ խաբեցին մեզ…Ստեփան Գրիգորյան


  
դիտումներ: 2998

“Ռուսաստանը ներեց Կուբայի միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիարդ դոլլար պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Կուբայի պարտքը ներելը քաղաքագետը լավ լուր է համարում, քանի որ մեր հասարակությանն այս դեպքը կսթափեցնի, կհասկացնի, որ նույն Ռուսաստանը պատրաստ է Կուբային ներել 30 միլիարդ, մեզ` ոչինչ:

“Մինչև սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը մեր իշխանություններին համոզում էր չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, խոստանում լուրջ գումարներ /խոսվում էր12-15 միլիարդ դոլլարի մասին/, իսկ Արգենտինայում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունը հայնտնեց Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ. սա ցույց տվեց, որ մեզ խաբեցին”,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը նման իրավիճակում հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. “Կարծում եմ` Հայաստանը Ռուսաստանի պես պրագմատիկ պետք է լինի: Պետք է վերադառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկմանը, ի պաշտոնե պետք է հայտարարել, որ Հայաստանը վերականգնում է հարաբերությունները Եվրոպայի հետ”:

“Անկախի” այն հարցին՝ ունի՞ այսօր Հայաստանը լծակներ որևէ ազդեցություն ունենալու այս գործընթաների վրա ստեղծված իրավիճակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Իրական լծակն այլընտրանքն է` էներգետիկ և այլ քաղաքականության հարցում: Եթե չուենք այլընտրանք, մենք հետաքրքիր չենք: Պետք է զարգացնել այլընտրանքները, օրինակ` Իրանի գազամուղի միջոցով էներգետիկ այլընտրանքային աղբյուր ստեղծել, ՄԱԿ-ում, ԵԱԿՀ-ում Հայաստանի քվեարկության իրավունքն օգտագործել որպես լծակ և այլն”:

Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում , այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ընդդիմությունը: “Մեզ ասում էին` ԼՂ-ի հետ կապված որևէ արգելք չկա ՄՄ-ի անդամակցության պարագայում, իսկ տեսնում ենք, որ իրականում կա: Իսկ էլիտան, այդ թվում` ընդդիմությունը, լռում է. արդյո՞ք սա այն պահն, որ էլիտան լռի”: Քաղաքագետի գնահատմամբ այս պահին լռությունը վտանգավոր է, իսկ խնդիրը էլիտայի ընդհանուր մակարդակի մեջ է:

Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրադրության մասին` քաղաքագետը նշեց, որ այսօր նախագահին էլ է մտահոգում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ոգևորվել է իրադրությամբ և սահմանին առկա լարվածությունը դրա վկայությունն է:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգռված չէ ԵՏՄ անդամակցմամբ, բայց Ռուսաստանը սպասում է, օգտագործում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանին այս գործընթացներում ներգրավելու համար: Սա խաղ է, որը, սակայն, մեծացնում է Ադրբեջանի պրովակացիաների ինտենսիվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: