Հայերեն   English   Русский  

Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ «Ծառուկյան» դաշինքի կեղծ դիմումները վավերացնելու մասին


  
դիտումներ: 3615

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբրահամյանը, որը աշխատում է որպես Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, հերքում է, որ առանց պատգամավորների ներկայության և ստորագրության վավերացրել էպատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումները:

Այս մասին նա ասել է 1in.am-ի հետ զրույցում:Հարցին, թե փաստացի «Ծառուկյան դաշինքով» պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք հայտարարում են, որ իրենք ԿԸՀ դիմում չեն գրել մանդատից հրաժարվելու մասին, մինչդեռ նման դիմումներ են ներկայացվել ԿԸՀ նոտարական վավերականությամբ, Աբրահամյանը պատասխանել է որ իր նոտար աշխատած ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, որ գործարքը հաստատվի առանց կողմի ներկայության:Նա նշել է, որ մարդիկ ներկա են եղել, երբ ինքը ստորագրությունները հաստատել է: «Ես բոլորի անձը տեսել եմ և նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չեմ: Իմ ներկայությամբ ես հաստատել եմ միայն նրանց ստորագրությունները»:

Հարցին, թե դատարկ դիմումի տակ միայն ստորագրությո՞ւն է վավերացրել, տեքստ չի՞ եղել շարադրված, Աննա Աբրահամյանը պատասխանել է. «Ոչ: Ցանկացած դիմումի տակ էլ գրված է, որ ես պատասխանատու չեմ դիմումի բովանդակության հետ: Ես հաստատում եմ միայն մարդկանց ներկայությունը և ստորագրության իսկությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: