Հայերեն   English   Русский  

​Գերմանիան Թուրքիային թույլ չի տա իր տարածքում հանրաքվե անցկացնել


  
դիտումներ: 518

Եթե Թուրքիան որոշի երկրում մահապատժի վերականգնման առնչությամբ հանրաքվե անցկացնել, ապա Գերմանիայի տարածքում այդ հարցի շուրջ քվերակությունն արգելվելու է:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Քաղաքականապես անհնար է պատկերացնել, որ մենք կհամաձայնվենք Գերմանիայում նման քվեարկություն անցկացնել այն միջոցառումների առնչությամբ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր հիմնական օրենքին և եվրոպական արժեքներին»,- ասել է Զայբերտը:

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն ավարտվեց կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու կողմնակիցների հաղթանակով: Ակնկալվում է, որ նոր լիազորություններով օժտված Թուրքիայի նախագահը կարող է երկրում անցկացնել մահապատիժը վերականգնելու վերաբերյալ հանրաքվե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: