Հայերեն   English   Русский  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից


  
դիտումներ: 1534

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին:

Բանկից մանրամասնում են, որ մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝

.մինչև 100 միլիոն ՀՀ դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,
.մինչև 250.000 ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝

.Անվճար ArCa Business և Visa Business քարտեր
.Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ
. Անվճար POS-տերմինալի տեղադրում
. Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով
. GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն

Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: