Հայերեն   English   Русский  

Եվս մեկ հայտնի բլոգեր հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»


  
դիտումներ: 337

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնի ռուսաստանցի բլոգեր, Իսրայելի քաղաքացի Անտոն Նոսիկին ներառել է կառույցի «անցանկալի անձանց» ցուցակում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը՝ այդ մասին Նոսիկը, ով վերջերս այցելել է Լեռնային Ղարաբաղ, հայտնել է «Live Journal»-ի իր էջում:

Ըստ տեղեկության՝ Նոսիկը Ադրբեջանն ավանել է «թյուրիմացություն»: Բլոգերը մեկնել էր Լեռնային Ղարաբաղ մարտ ամսվա վերջին՝ բլոգերների ֆորումին մասնակցելու համար՝ հայտարարելով, որ դա անում է ի հեճուկս պաշտոնական Բաքվի, որը ձերբակալել է մեկ այլ բլոգեր, իսրայելցի Ալեքսանդր Լապշինին:

Այն հարցին, թե արդյոք չի վախենում, թե ինքը կարժանանա Լապշինի ճակատագրին, ով ավելի վաղ ևս գտնվել էր Լեռնային Ղարաբաղում, Նոսիկն ասել է. «Իմ սկզբունքային դիրքորոշումը սագերին հրահրելն է»:

Մայիսի 8-ին թարմացված 50 էջանոց ցուցակում ներառված է 668 անձի վերաբերյալ տեղեկություն: Ըստ պետությունների բաշխվածության՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ամենաշատը ներառված են ՌԴ քաղաքացիներ (այդ թվում՝ բազմակի քաղաքացիություն ունեցողներ)՝ 162 անձ, այնուհետև Գերմանիայի՝ 61, Իտալիայի՝ 47, ԱՄՆ՝ 44, Ֆրանսիայի՝ 40 քաղաքացիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: