Հայերեն   English   Русский  

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություն


  
դիտումներ: 293

Մայիսի 15- 20-ը, ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի առաջատար ակնաբույժների կողմից

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն ակնաբուժական խնդիրներ ունեցող արցախյան պատերազմում զոհված, վիրավորված ազատամարտիկների ու նրանց ընտանիքների անդամների անվճար հետազոտություն և խորհրդատվություն:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: