Հայերեն   English   Русский  

​Պորոշենկոն ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմը ՌԴ-ի հետ «վերջնական ամուսնալուծություն» է անվանել


  
դիտումներ: 2284

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը վերջնականորեն ձևակերպեց Ռուսական կայսրության հետ իրենց ամուսնալուծությունը:

Համապատասխան հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել ուկրաինական «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru.-ն:
«Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես իր ամուսնալուծությունը ձևակերպեց Ռուսական կայսրության հետ, և հենց այդպես ֆիլիսոփայորեն մենք պետք է դա ընկալենք», - ընդգծել է Պորոշենկոն:

Նրա խոսքով` առանց վիզային ռեժիմը Ուկրաինային վերադարձնում է իր պատմական տեղը եվրոպական երկրների շարքում:

Ուկրաինայի նախագահը ընդգծել է նաև, որ առանց վիզային ռեժիմի սահմանումը լրացուցիչ մոտիվացիա կդառնա Ղրիմի և Դոնբասի բնակիչների վերադարձի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: