Հայերեն   English   Русский  

Երևանում ծնված հնգյակից տղան մահացել է


  
դիտումներ: 677

Մայիսի 3-ին Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հինգ երեխաներից երրորդը՝ տղան այսօր մահացել է: Այս մասին հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը օրեր շարունակ մնում էր ծայրահեղ ծանր, ապրելու հույս չկար:

«Սակայն մեր մասնագետներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար: Նրա վիճակն ամենածանրն էր, հենց սկզբից եղել է գլխավոր ռեանիմատոլոգի հսկողության ներքո, նա անընդհատ խորհրդակցում էր իր ամերիկացի գործընկերների հետ»,-ասաց Հայթայանը:

Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակների վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց կա դրական դինամիկա:

«Խողովակի օգնությամբ 3 ժամը մեկ 15 գրամ կերակրում են: Նրանք սկսել են վերականգնել քաշը»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: