Հայերեն   English   Русский  

ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներն ուղևորվում են Բաքու


  
դիտումներ: 602

Նոյեմբերի 21-22-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին մարզական խաղերն են: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն մրցումների համար նախատեսված մարզակառույցներ և մարզաբազաներ, կծանոթանան նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Եվրոպական խաղերը կանցկացվեն 2015-ի հունիսի 12- 28-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: