Հայերեն   English   Русский  

​Հանկարծամահ է եղել լեգենդար Քրիս Քորնելը


  
դիտումներ: 683

Հանկարծամահ է եղել Soundgarden և Audioslave խմբերի ֆրոնտմեն Քրիս Քորնելը:

Լեգենդար երաժիշտը 52 տարեկան էր: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Քորնելի ներկայացուցիչը հայտարարությամբ է հանդես եկել ՝ բնութագրելով նրա մահը «անսպասելի և հանկարծակի»:

«Նրա կինը՝ Վիկին և ընտանիք ցնցվել են այս հանկարծակի և անսպասելի ողբերգությունից: Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում բժշիկների հետ պարզելու մահվան պատճառը: Երաժշտի ընտանիքը և հարազատները շնորհակալություն են հայտնում երկրպագուներից անդավաճան սիրո և հավատարմության համար: Նրանք նաև խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը այս դժվար փուլում» ,- ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ Քրիս Քորնելը 90-ականների գրանժի ամենահեղինակավոր վոկալիստներից էր: Soundgarden-ը Nirvana-ի, Alice in Chains, Pearl Jam-ի հետ միասին զարգացման և հաջողության գագաթնակետին հասցրեց երաժշտության այդ ժանրը: Կյանքի վերջին օրերին երաժշիտը ակտիվորեն աշխատում էր: Ծրագիր կար նաև վերամիավորելու Սիեթլյան քառյակի կենդանի մնացած անդամներին երաժշտական նախագծում:

Հիշեցնենք նաև, որ Քորնելը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: