Հայերեն   English   Русский  

Քո կյանքն ու երաժշտությունն անջնջելի ազդեցություն են թողել ինձ վրա. Սերժ Թանկյանը գրառում է կատարել Քրիս Քորնելի մասին


  
դիտումներ: 835

Աշխարհահռչակ System of a Down- մեներգիչ Սերժ Թանկյանը ցնցված է Քրիս Քորնելի մահվան լուրերից:

Հայ երաժիշտը գրանժի լեգենդի մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում.

«Մենք խորապես ցնցված և վշտացած ենք լսելով մեր ընկեր Քրիս Քորնելի մահվան մասին: Ընդամենը մի քանի օր առաջ ես նստած էի քո կողքին, խոսում էինք ամեն ինչից` երաժշտության, կյանքի, երեխաներիի մասին: Քո կյանքն ու երաժշտությունը անկրկնելի, անջնջելի ազդեցություն են թողել ինձ վրա, եղբայրս: Եվ քո հոգին կարող է բնութագրվել միայն որպես մեծահոգի և արքայական: Բարի ճանապարհ: Մեր խորը և անկեղծ ցավակցությունները Վիկիին և երեխաներին: Եվ մեծ սեր այն մարդկանց, որոնք կիսում են սերն ու սուգը այս պահին»,- գրել է Սերժ Թանկյանը:

Հիշեցնենք, որ Քրիս Քորնելը մահացել է մայիսի 17-ին: Ոստիկանությունն արդեն հաստատել է, որ Soundgarden-ի ֆրոնտմենը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Մահից ժամեր առաջ նա հանդես էր եկել համերգով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: