Հայերեն   English   Русский  

Արփինե Հովհաննիսյանի ակնարկն՝ իրեն դեմ քվեարկողներին. Ընտրվեցին ԱԺ 3 փոխնախագահները


  
դիտումներ: 2643

Քիչ առաջ հրապարակվեցին ԱԺ նախագահի 3 տեղակալների ընտրության արդյունքները: ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:

Էդուարդ Շարմազանովին կողմ է քվեարկել 100 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 13, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր. կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Միքայել Մելքումյանի oգտին քվեարկել է 65, դեմ՝ 29 պատգամավոր, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ իրեն կողմ և դեմ քվեարկողներին:

«Շնորհակալությում են հայտում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»,-ասաց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: