Հայերեն   English   Русский  

Պատմական նշանակալի իրադարձություն.քրդերի ներկայացուցիչը նախագահեց մեր պետության օրենսդիր բարձրագույն մարմնի առաջին նիստը


Վարդան Ոսկանյան,ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 339

Երեկ Հայաստանի խորհրդարանում, ըստ էության, տեղի ունեցավ պատմական նշանակալի իրադարձություն:

Մեր տարածաշրջանում թվաքականակով ամենամեծ պետականազուրկ ժողովրդի՝ քրդերի ներկայացուցիչը բացեց և նախագահեց մեր պետության օրենսդիր բարձրագույն մարմնի առաջին նիստը:

Փաստորեն հենց նույն այն ժամանակ, երբ քրդերը մի կողմից աննախադեպ քաղաքական հալածանքների են ենթարկվում Թուրքիայում, իսկ մյուս կողմից Սիրիայում և Իրաքում ներքաշված են պատերազմական գործողությունների մեջ, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը մեր երկրի քաղաքական ամենաբարձր ամբիոնի լիիրավ պատասխանատուն էր:

Հայերի և քրդերի բազմադարյա հարևանության պատմությունն անցել է զանազան վայրիվերումներով՝ քրդական որոշ աշիրեթների՝ Հայոց ցեղասպանության ամոթալի իրադարձությանը մասնակից լինելուց ընդհուպ մինչև հայ-քրդական գործակցություն Թուրքիայի ներսում քրդական ապստամբությունների շրջանակում:

Քուրդ բնակչություն ունեցող պետությունների շարքում Հայաստանը մեր տարածաշրջանում բացառիկ երկիր է՝ ազգային իրական հանդուրժողականության կղզյակ, ինչը մեկ անգամ ևս ապացուցվեց մեր խորհրդարանի երեկվա նիստում՝ հանգամանք, որը պետք է գիտակցեն և որպես ելակետ ընդունեն անխտիր բոլոր քրդական հասարակական-քաղաքական շրջանակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: