Հայերեն   English   Русский  

​ԵՊՀ ուսանողուհին վավերագրել է Մոնթեի՝ 321 տանկի հրամանատարի հերոսական ուղին


  
դիտումներ: 282

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Եղոյանը կդառնար 25 տարեկան։

հերոսի հիշատակին նվիրված միջոցառում

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են նրա հարազատները, Ադամ Սահակյանի, Ռոբերտ Աբաջյանի, Տիգրան Աբգարյանի ընտանիքի անդամները, ապրիլը հաղթած տղաները։ Իր զինվորների՝ Տիգրան Աբգարյանի և Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին Բենիամին Եղոյանը ջախջախեց հակառակորդի՝ իրենց գերազանցող առաջացող ուժերին, նրա հրամանատարությամբ 321 տանկը տրորեց ադրբեջանական դրոշը, Ջաբրայիլում ոչնչացրեց թշնամու երեք տանկ։

հերոսի հիշատակին նվիրված միջոցառում

Ի պատիվ Ազգային հերոսի, Բենիամինին փոքրուց Մոնթե են կոչել։ Այսօր նրա ծննդյանը ներկա է եղել փոքրիկ Մոնթեն, Բենիամինի քրոջ՝ Գայանեի որդին, որը ծնվել է այս տարի՝ հունվարի 28-ին։

հերոսի հիշատակին նվիրված միջոցառում

Մոնթեի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմը պատրաստել է Մայր բուհի

հերոսի հիշատակին նվիրված միջոցառում

ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը։ --
Մայա Խաչատրյան




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: