Հայերեն   English   Русский  

​Billboard Music Awards մրցանակաբաշխության շրջանակներում Շերի էպիկական ելույթը և համարձակ կերպարները. Տեսանյութեր


  
դիտումներ: 1537

Ինչպես ավելի վաղ Անկախը հայտնել էր, նախօրեին Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards մրցանակաբաշխությունը:

ԱՄՆ-ի ամենախոշոր երաժշտական մրցանակաբաշխությանը բազմաթիվ աստղային հյուրեր էին ներկա գտնվել, սակայն հանդիսատեսի ուշադրությանը գլխավորապես 71-ամյա հայազգի երգչուհի Շերն էր արժանացել, որը տվյալ մրցանակաբաշխությանը 15 տարվա դադարից հետո էր մասնակցում: Գրում է Spletnik.ru-ն:

T-Mobile Arena համերգասրահում բեմի վրա երգչուհին երկու բավական համարձակ կերպարներով էր հայտնվել և կատարել իր Believe և If I Could Turn Back Time հիթերը:

Ոճի օրենսդիր կամ «Հայ թագուհի» Շերը, ինչպես նրան հաճախ անվանում է մեկ այլ աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը, մրցանակի արժանացել է Icon Award անվանակարգում: Իսկ արձանիկը նրան Գվեն Ստեֆանին է հայտնել:

«Ինձ շատ են օգնել: Ես հիասքանչ թիմ ունեմ: Կարծում եմ, որ հաջողությունը օգնեց իմ ձեռքբերումներին», - հայտարարել է Շերն իր ելույթի շրջանակներում:

Հիշեցնենք նաև, որ մեկ օր առաջ երգչուհին տոնել է իր 71-ամյակը:

Шер

Гвен Стефани и Шер





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: