Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ի կազմից դուրս գալ առանց Բրյուսելի հետ գործարքի. Թերեզա Մեյ


  
դիտումներ: 954

Մեծ Բրիտանիան կարող է լքել Եվրոպական միությունը առանց Brexit-ի շուրջ գործարքի: Համապատասխան հայտարարությամբ ազգային հեռուստատեսության եթերում հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Գրում է Vesti.ru-ն:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` Թերզա Մեյը մասանկցություն է ցուցաբերել նախընտրական բանավեճերին:

Նրա ընդդիմախոսը եղել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբին: Թերեզա Մեյը ասել է, որ երկիրը կհրաժարվի բանակցություններից, եթե չհամաձայնվի Brexit-ի շուրջ պայմաններին, որոնք կառաջարկի Բրյուսելը:

«Գործարքի բացակայությունը շատ ավելի լավ է, քան վատ գործարքը», - վստահություն է հայտնել քաղաքական գործիչը:

Թերեզա Մեյը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները առանց ուշացումների կմեկնարկեն հունիսի 19-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: