Հայերեն   English   Русский  

Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները հանձնվել են նրանց հարազատներին. News.am


  
դիտումներ: 1176

NEWS.am-ի տեղեկություններով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյուններն արդեն հանձնել են նրանց հարազատներին:

Այդ տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի անդամներից երկուսը այրված են եղել, հարազատներին է հանձնվել երկու օդաչուների մասունքները, լեյտենանտ Ազատ Սահակյանի ընտանիքին հանձնվել է նրա դին: Խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգիստը կազմակերպվելու է զինվորական արարողակարգի համաձայն: Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

«Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: