Հայերեն   English   Русский  

Ծերանոցը սպառնում է դատի տալ՝ վարչապետին ուղղված բաց նամակի համար


  
դիտումներ: 3452

Օրերս «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից բաց նամակ է ուղղվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին թիվ 1 տուն-ինտերնատումտիրողխայտառակիրավիճակի վերաբերյալ: Նամակը նաև ուղարկվել է վարչապետին,որին ի դեպ վերջինիս հանձնարարականով արդեն ընթացք է տրվել (այդ մասին մեր կենտրոնին հայտնել է կառավարության թեժ գծի աշխատակցուհին):

Հասկանալով տարբեր բացահայտումների հնարավոր վտանգավորության աստիճանը՝ երեկ ծերանոցի իրավաբան Արամ Խաչատրյանը ֆեյսբուքի միջոցով դիմել է մեր կենտրոնին: Բաց նամակը ընդունելով որպես լրագրողական հոդված, վերջինս պահանջում է այն հերքել՝ նշելով, որ հակառակ դեպքում պատրաստվում են դատի տալ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնին»:

Տեղեկացնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատի կողմից նմանանխոհեմությունդրսևորելուպարագայումմերկենտրոնիկողմիցողջդատականգործընթացըհանրայնացվելուէևհրապարակվելուենմիշարքձայնագրություններ, որոնքիցույցենդնումծերանոցումառկասարսափելիիրականությունը:

Համոզված ենք, որ միայն հոգատար և անկաշառ տնօրինության ընտրությունը կարող է ապահովել ծերերի և անձնակազմի բարօրությունը, իսկ նմանատիպ արարքները այլևս կասկածի տակ չեն դնի կառավարության բարի համբավը: Հուսով ենք, որթիվ 1 տուն-ինտերնատում հունիսի 15-ին կայանալիքտնօրենի ընտրության բաց մրցույթը կլինի վարչապետԿարենԿարապետյանիևաշխատանքիու սոցիալականհարցերինախարարԱրտեմ Ասատրյանի ուշադրության կենտրոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: