Հայերեն   English   Русский  

Ու՞մ ոճն է կրկնօրինակում Մելանիա Թրամփը. Լուսանկարներ


  
դիտումներ: 4234

Նորաձևության քննադատները Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ զգեստապահարանը Սամանտա Ջոնսի կերպարների հետ են համեմատում

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվել է Դոնալդ Թրամփը, ամբողջ աշխարհում ամենաքննարկված թեմաներից մեկը դարձավ նրա կնոջ զգեստապահարանը:

ԱՄՆ-ի առաջին տիկին դառնալուց հետո Մելանիա Թրամփի ոճը հասցրել են համեմատել Ջեկի Քեննեդիի և «Քարտե տնակ» հեռուստասերիալի հերոսուհի Քլեր Անդերվուդի կերպարների հետ:

Իսկ այժմ արդեն նորաձևության քննադատները ենթադրել են, որ ԱՄՆ-ի նախագահի կինն անտարբեր չէ հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի հերոսուհի Սամանտա Ջոնսի ոճի նկատմամբ, քանի որ սիրում է միաժամանակ իր կանացիությունն ու սեքսուալությունն ընդգծել:

Իսկ այդ կարծիքները հաստատելու համար ամերիկյան լրատվամիջոցները միանգամից մի քանի լուսանկարներ են հայտնաբերել, որոնցում ԱՄՆ-ի առաջին տիկինը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակել է դերասանուհու մի քանի կերպարները:

«Երբ խոսքը վերաբերում է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալին բոլորը միանգամից հիշում են Քերի Բրեդշոուի զգեստապահարանը, սակայն պետք է նշել, որ Սամանտա Ջոնսը ոչ պակաս տպավորիչ կերպարներով է հանդես եկել: Աչքի ընկնող աքսեսուարներ, համարձակ գույներ` այդ ամենը դուք կարող եք տեսնել նաև տիկին Թրամփի զգեստապահարանում», - ընդգծել են քննադատները:

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ

Մելանիա Թրամփ-ոճ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: