Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի դաշնակիցները խնդրում են բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Թիլերսոն


  
դիտումներ: 956

Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու գործընկերները խնդրում են Վաշինգթոնին բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում առանց բացառության խոշոր և փոքր դաշնակիցները, գործընկերները ասում են. «Խնդրում ենք զբաղվեք Ռուսաստանի հետ հարաբերություններով, դրանք պետք է բարելավվեն»», - հայտարարել է Թիլրեսոնը Սենատում կայացած լսումների ընթացքում:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով` Միացյալ Նահանգների գործընկերները վստահ են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետզարգացումը կազդի իրենց վրա ևս:

Ավելի վաղ Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակվում են վատթարանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: