Հայերեն   English   Русский  

2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, բայց վարչապետը դե ֆակտո պետության թիվ 1 պաշտոնը չի լինի


  
դիտումներ: 830

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադառնալով 2018թ-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ մնալ-չմնալու հարցին, գրում է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաեւ 2018 թվականից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: «Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ կմնա Սերժ Սարգսյանը»,–ասել է Գալուստ Սահակյանը։

Եթե հաշվի առնենք, որ Մաեստրոն եղել և մնում է իշխանության մեսիջների պապան, ապա կարելի է ենթադրել, որ 2018թ ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, բայց վարչապետը դե ֆակտո պետության թիվ 1 պաշտոնը չի լինի»,-գրում է Քոչարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: