Հայերեն   English   Русский  

Զոհված օդաչուներին հետմահու շնորհված «Արիության համար» մեդալները հանձնեցին նրանց ընտանիքներին


  
դիտումներ: 1329

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների ընտանիքներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նրանց հետմահու շնորհված «Արիության համար» մեդալները։

38-ամյա Սարգիսի մեդալը Մովսես Հակոբյանը հանձնեց նրա մանկահասակ որդիներին։

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց օդաչուների մարմինները դուրս բերելու գործողությունը մշակողներին եւ իրականացնողներին։

«Այդ նրանք են, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին։ Այս նրանք էին, որ եւս մեկ անգամ փայլուն կերպով վերահաստատեցին պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը։ Մեր օդաչուները զոհվելը արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսեւորումն էր»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը, հատուկ օպերացիա իրաիրականացնելով, դուրս բերեցին և ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մասունքները։

Երեկ տեղի էր ունենցել զոհվածների հոգեհանգստի արարողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: