Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը


  
դիտումներ: 2091

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ):

Այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ: Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է: Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով Rosselhoznadzor-աշխատակիցները որոշել են լոլիկի ներմուծված պաշարը ոչնչացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: