Հայերեն   English   Русский  

Եղեգնաձորում բանկի աշխատակցուհին 41 միլիոն դրամ է հափշտակել եւ անհետացել


  
դիտումներ: 637

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում բանկերից մեկում հափշտակության դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով, բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:

Ըստ նախնական տեղեկությունների, այդ աշխատակցուհին գումարը փոխանցել է ինչ-որ հաշվեհամարի եւ անհետացել: Դեպքի առթիվ այսօր արդեն հարուցվել է քրեական գործ, իրավապահները որոնում են աշխատակցուհուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: