Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Dolce & Gabbana նորաձևության տան զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 860

Միացյալ Նահանգների առաջին տիկինը շարունակում է կրել իտալական նորաձևության տան հագուստները` չնայած առաջացած նորաձև սկանդալին

Մելանիա Թրամփը շարունակում է իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի հավատարիմ երկրպագուհին մնալ:

Ինչպես հայտնի է, վերջերս ԱՄՆ-ի նախագահի կինն ակամա դիզայներական այդ դուետի մասնակցությամբ նորաձև սկանդալի կենտրոնում էր հայտնվել:

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ և նախագահի վարած քաղաքականության դեմ արտահայտվող համացանցի օգտատերեր սկսել էին բոյկոտել նորաձևության տանն այն պատճառով, որ Մելանիա Թրամփը շատ հաճախ է նախապատվություն տալիս հենց այդ ապրանքանիշի հագուստներին:

Սակայն Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան այդ սկանդալին հումորով էին արձագանքել` Միլանում իրենց խանութներից մեկի դիմաց ցուցադրական բողոքի երթ կազմակերպելով, որի մասնակիցներին #BoycottDolceGabbana գրվածքով շապիկներ էին բաժանել:

Իսկ հենց ԱՄՆ-ի առաջին տիկինը անտեսել է այդ սկանդալը և նախօրեին կրկին իր սիրելի նորաձևության տանը նախապատվություն տվել:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և նրա կնոջ` Կառենի հետ ընթրիքին Մելանիա Թրամփը սև ժանյակավոր զգեստով էր ներկայացել:

Իսկ կերպարը Մելանիա Թրամփն ավարտել էր սև դասական նավակ կոշիկներով և մեծ արևապաշտպան ակնոցով:

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: