Հայերեն   English   Русский  

Բերլուսկոնի․ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը


  
դիտումներ: 1567

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը՝ Մելանիան, չնայած ես անձամբ նրա հետ ծանոթ չեմ։

Այս մասին հայտնել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին՝ իտալական La7 հեռուսաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է ասել, որ Թրամփի մեջ ինձ, ինչպես եւ բազմաթիվ այլ տղամարդկանց ու կանանց, ամենից շատ դուր է գալիս Մելանիան՝ նրա գեղեցկության, հմայքի ու ոճի համար։ Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, բայց շատ եմ լսել նրա մասին ու նույնիսկ ԱՄՆ դեմոկրատները չեն քննադատում նրան»,- այսպես է 80-ամյա քաղաքական գործիչը պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը Թրամփին համարում է «ամերիկյան Բերլուսկոնի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: