Հայերեն   English   Русский  

​Ինչու՞ չարժե ուտել վարունգն ու լոլիկը միասին


  
դիտումներ: 4922

Կարծիք կա, որ լոլիկն ու վարունգը, որ շատ օգտակար բանջարեղեններ են, կարող են վնաս հասցնել առողջությանը, եթե դրանք ուտում ենք միասին:Մասնագետների կարծիքը:

Առողջ սննդի մասնագետ Օլգա Ռոմանիվի կարծիքով՝ լոլիկն ու վարունգը շատ օգտակար են. վարունգն ունի միզամուղի ազդեցություն, ինչն օգնում է կանխել ցիստիտներն ու միազաքարային հիվանդությունները: Իսկ լոլիկը պարունակում է լիկոպին կոչվող հակաօքսիդանտ, որն օգտակար է սիրտ-անոթային համակարգի խնդիրների դեպքում:

Այսուհանդերձ, լոլիկի ու վարունգի համադրությունը հակավիտամինների ակտիվացման դասական օրինակ է: Հակավիտամիններ են կոչվում այն նյութերը, որոնք ունեն իրար նման քիմիական կառուցվածք, սակայն ընկնելով օրգանիզմ՝ հակազդում են միմյանց:

Լոլիկի մեջ մեծ քանակությամբ ասկորբինաթթու կա, ինչն, անկասկած, օգտակար է, սակայն վարունգի բաղադրիչների պատճառով լոլիկի օգտակար С վիտամինը օրգանիզմում չեզոքանում է:

Բացի այն, որ վարունգով և լոլիկով սիրված (ամառային) աղցանը զրկում է օրգանիզմին օգտակար վիտամիններից, այդ խառնուրդը բացասական ազդեցություն է ունենում նաև մարսողության վրա: Ըստ Օլգա Ռոմանիվի՝ դրանց համադրությունից սկսում է աղերի առաջացման գործընթաց, ինչը վտանգավոր է լյարդի և երիկամների համար:

Երիտասարդ, առողջ օրգանիզմի դեպքում փոփոխությունները հազիվ թե նկատելի լինեն, բայց մեծ հասակում օրգանները արդեն մաշվում են, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել սննդին: Լոլիկով և վարունգով աղցանը կարող է առաջացնել որովայնի ցավ, փքվածություն, այտուցներ:

Մեկ այլ մասնագետ, հասարակական սննդի փորձագետ Պավել Ստոցկին կարծում է՝ լոլիկով և վարունգով աղցանը լուրջ վնաս չի կարող հասցնել, քանի որ ստամոքսում ոչինչ չի նեխում, աղեր ևս չեն կուտակվում: Այսուհանդերձ, նա ևս խուրհուրդ է տալիս լոլիկն ու վարունգը առանձին ուտել:

Մի խոսքով՝ լոլիկն ու վարունգը միասին լուրջ վտանգ չեն հասցնի, բայց առանձին ավելի օգտակար են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: