Հայերեն   English   Русский  

Սալվադոր Դալիի աճյունը կարտաշիրիմեն՝ հայրության գործը լուծելու համար


  
դիտումներ: 1419

Իսպանական դատարանը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ-սյուրռեալիստ Սալվադոր Դալիի մարմինը՝ ԴՆԹ թեստ անցկացնելու համար:

Դատական հայցը ներկայացրել է Ժիրոնի (Կատալոնիա ինքնավար մարզ) 61-ամյա բնակչուհին: Պիլար Աբելը պնդում է, որ Դալին իր հայրն է:

Դալիի հայրենի Ֆիգերես քաղաքից այս կինը տարիներ շարունակ պնդում է, որ ինքն իր մոր և այն ժամանակ ամուսնացած Դալիի թաքուն սիրո արդյունքն է:

1955թ-ին կինը տեղափոխվել է Կաստելիոն դե-Ամպուրիաս, որտեղ ամուսնացել է և որոշ ժամանակ անց դուստր ունեցել: Պիլարի խոսքով՝ առաջին անգամ իր տատիկն է պատմել, որ ինքը Դալիի ապօրինի դուստրն է:

Պիլար Աբելն ինքն իրեն անվանում է «Սալվադոր Դալի՝ առանց բեղերի»:

Հայրության առաջին թեստը անցկացվել է 2007 թվականին: Նկարչի մաշկի և մազակտորների փորձաքննությունը Աբելի և նկարչի միջև ազգակցական կապը չէր հաստատել: Սակայն Աբելը շարունակում է պահանջել, որ իրեն ճանաչեն նշանավոր նկարչի դուստր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: