Հայերեն   English   Русский  

​Բացահայտվել է հայուհիների գենետիկական ծագման առանձնահատկությունը


  
դիտումներ: 1689

Դանիացի, հայ, ռուս և բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանում և Արցախում բնակվող կանայք վերջին ութ հազար տարիների ընթացքում գենետեիկական տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Գրում է Lenta.ru-ն: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, որի մասին հակիրճ հայտնում է Cell Press խմբագրությունը:

«Բավական երկար ժամանակահատվածում կանանց գենոֆոնդում մենք որևէ փոփոխություն չենք հայտնաբերել: Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային տեղաշարժեր է վերապրել, սակայն այդ փոփոխությունները հավանաբար կապ չունեն գենետիկական ազդեցության հետ` գոնե բնակչության իգական մասի վրա», - հայտարարել են աշխատության համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորտեն Ալենտոֆտը:

Նման եզրահանգման փորձագետները եկել են` ուսումնասիրելով Հայաստանից և Արցախից 52 հնագույն կմախքների ամբողջական միտոխոնդրիալ գենոմները, իսկ ամենահին նմուշների տարիքը 7,8 հազար տարի է կազմել:

Այդ տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայերի միտոխոնդրիալ գենոմների հետ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքներում բնակչության թիվն արագ աճ է գրանցել վերջին սառցե շրջանից հետո (գրեթե 18 հազար տարի առաջ), սակայն տարածաշրջանում միգրացիան, որը տեղի է ունեցել մոտավորապես 2-3 հազար տարի առաջ, գրեթե չի անդրադարձել բնակչության իգական հատվածի վրա:

Հետագայում գիտնականները պատրաստվում են գենետիկական վերլուծության ենթարկել Ադրբեջանի արևելյան շրջաններից և Վրաստանից վերցրած նմուշները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: