Հայերեն   English   Русский  

«Գյումրին» հասավ Մոսկվա


  
դիտումներ: 1528

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից այսօր մեկնարկեց ևս մեկ չվերթ՝ նոր ուղղությամբ: «Տարոն-ավիա» ընկերությունը ապրիլից պարբերական չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով, Գյումրի-Սամարա ուղղություններով: Ընկերության ղեկավարը նշում է՝ գոհ է ավիափոխադրման արդյունքներից, ուստի նախաձեռնել է նաև Գյումրի-Մոսկվա ուղիղ չվերթի իրագործումը:

Գյումրու օդանավակայան

«Մինչև հուլիսի 21-ը շաբաթական մեկ օր՝ ուրբաթ օրերին, իսկ հուլիսի 23-ից երկրորդ ռեյսը կսկսենք՝ կիրակի օրերին», - ասում է ավիաընկերության ղեկավար Գառնիկ Պապիկյանը:

Դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան Գյումրիի օդանավը առաջին չվերթով վայրէջք կկատարի 95% տեղերի զբաղվածությամբ:

«Տարոն-ավիան» Գյումրիից արդեն 4-րդ ուղղությամբ է թռիչքներ իրականացնում և պահպանում է գնային ցածր քաղաքականությունը:

«Գները շատ նորմալ են, այսօր դեպի Մոսկվա տոմսերի արժեքը սկսվում է 56.000 դրամից, և շատ մատչելի է», - նշում է Պապիկյանը:

Այսօր արդեն ավիաընկերության ղեկավարը խոստովանում է՝ Գյումրիում առաջին չվերթները սկսել են շատ մեծ դժվարությամբ, բայց հիմա հասել են ցանկալի արդյունքի, բոլոր ուղղություններն արդարացնում են իրենց:

Մինչև օգոստոս այս 4 ուղղությամբ, իսկ օգոստոսից սկսած «Շիրակ» օդանավակայանից հայկական ուղևորափոխադրողը նախատեսում է նոր չվերթների կազմակերպում:

Մոտ 20 օրից ընկերությունը Գյումրի կբերի 2-րդ օդանավը և արդեն կմտածեն նաև Գյումրի-Սոչի ուղիղ չվերթի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: