Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ավելացրել է Կատարում իր ռազմական կոնտինգենտը


  
դիտումներ: 2022

Թուրքիան ավելացրել է Կատարում իր ռազմական կոնտինգենտի թիվը` հասցնելով հազար զինվորականի: Այս մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը: Ըստ տեղեկության` թուրք զինվորականների երկրորդ խումբը Կատար է ժամանել հունիսի 30-ին:

«Թուրք զինվորականները Կատարի զինված ուժերի հետ միասին «Ռառիկ բին Զիյադ» ռազմական բազայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն»,- հաղորդում է հեռուստաալիքը: Զորավարժությունների անցկացման ամսաթիվը չի հաղորդվում:

Նախօրեին Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթթայը ժամանել էր Անկարա, որտեղ հանդիպում էր ունեցել իր թուրք գործընկերոջ` Ֆիքիր Ըշըքի հետ: Հունիսի 9-ին ուժի մեջ է մտել Կատարի և Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիրը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել էր Անկարայում 2016 թ-ի նոյեմբերին: Ավելի վաղ Կատարում թուրքական ռազմական կոնտենգենտի տեղակայման մասին Թուրքիայի և Կատարի միջև համաձայնագրի վավերացման մասին Թուրքիայում օրենք է ընդունվել:

Մայիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական կապերի խզում՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի, Եմենի, ինչպես նաև Մալդիվների և Մավրիկիոսի իշխանությունները ևս հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: