Հայերեն   English   Русский  

Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի հրետակոծության մասին տեսանյութը


  
դիտումներ: 1631

Արցախի Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանք

ից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ:

Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:

Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: