Հայերեն   English   Русский  

Կառավարությանը ներկայացրել ենք մեր ռազմավարական ծրագիրը, սակայն արձագանք չկա. Կարեն Վարդանյան


  
դիտումներ: 6947

«Կառավարության ծրագրի հրապարակումից առաջ մենք մշակել էինք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների 5 տարվա ռազմավարությունը և համապատասխան նախարարություններին էինք ուղարկել, բայց դրա արտացոլումը ծրագրի մեջ չտեսանք»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ ցանկացած կառավարության ծրագրիր պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե ինչ կոնսոլիդացված ծրագրեր է այն անում հանրության տարբեր շերտերում համագործակիցներ գտնելու և բոլոր կետերը իրականացնելու համար. «Ընդհանուր դիտարկում կառավարության ծրագրի վերաբերյալ այն էր, որ չկա իրականացման մեխանիզմ: Քաղաքական պատճառներով բովանդակային լուծումներ չկային: Ինչպես ուսանողը քննությունից առաջ ինչ հասցնում է , դա էլ անում է. այս դեպքում համանման իրավիճակ էր: Այս առումով կարծում եմ՝ կառավարության ծրագրի հիմնական բացը այդ կոնսոլիդացիայի և դրա մեխանիզմների լրիվ բացակայությունն է: գործողությունների առումով էլ է դա երևում: Մենք 3 ամիս առաջ ենք ներկայացրել մեր ռազմավարության ծրագիրը հինգ տարվա համար, սակայն առայժմ կառավարությունից մեզ հետ ոչ ոք քննարկել դա մեզ հետ: Զրո արդյունք ունեցավ մեր ռազմավարության կիսվելը կառավարության հետ»:

Ծրագիրը, մասնավորապես, բաղկացած է հինգ ուղղությունից: Առաջին ուղղությունը կրթությունն է: Ոլորտի զարգացման համար միջազգային պահանաջարկը բարենպաստ է: Կրթության ուղղությունն էլ ունի երեք բաղադրիչ։ Նախկին կառավարության հետ պայմանավորվածություն կար ՝ որքան իրենք խմբակներ ստեղծեն, նույնքան էլ նրանք կստեղծեն, սակայն այդ ծրագիրը անհայտ պատճառներով չի գործում:

«Ամենացավոտ կետը գիտության բացակայությունն է, քանի որ մասնագետներ խորը դեֆիցիտ ունենք: Եթե տաղանդավոր է երեխան հենց առաջին կուրսից աշխատանքի առաջարկ է ստանում և գիտությամբ չի զբաղվում: Դրա համար ցանկանում ենք տաղանդավոր երեխաներին ֆինանսավորել, որ նրանք դուրս չգան աշխատելու այլ մնան համալսարաններում և զբաղվեն գիտական աշխատանքով»,-ասաց նա։

Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ 20 լաբորատորիայում կտեղադրեն անօդաչու թռչող սարքերի նախագծման աշխատանքները։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքը կօգնի բանակին:

«Ընդհանուր ծրագրի երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է, և տրվում է այն հարցի պատասխանը, թե ինչու Հայաստան: Մենք պետք է հստակ դիրքավորվենք աշխարհում»,-ասաց նա:

Երրորդ ուղղությունը նա կոչեց պետությանը որպես պատվիրատու ներգրավելն է:

4-րդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է. «Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարությունում կատարված փոփոխությունները թույլ տվեցին ռազմարդյունաբերության ոլորտում նախնական համագործակցություն ստեղծել և հնարավորություն տալ, որպեսզի ռազմարդյունաբերությունը դառնա ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվ: Առաջընթացն նկատելի է՝ եթե առաջ զրո էր, հիմա արդեն մեկ հազարերորդական է»,- նշեց Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: