Հայերեն   English   Русский  

​Ավելի քան ծանր տպավորություններ տնակային ավաններից


  
դիտումներ: 970

Շուրջ մեկ ամիս է,«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, վառելափայտ ենք բաժանում Գյումրու տնակային ավանների սոցիալապես անապահով ընտանիքներին:

Յուրաքանչյուր օր, 5-ից 7 խորանարդ մետր (մ³) վառելափայտը, պարկերով բաժանում ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Այս պահին, ձմռան վառելիքի սուղ կարիք ունեցող ևցուցակագրված ավելի քան 1500 ընտանիքներից կարողացելենքարդեն 150 ընտանիքների տրամադրել մեկից մեկուկես ամիս բավականացնող քանակությամբ վառելափայտ:

տնակային ավան

Ուզում ենք նաև մեր դիտարկումները ներկայացնել տնակային ավաններից: Մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս, թվում էր, թե վաղուց կորցրել ենք ծայրահեղ աղքատության ճիրաններում տառափող մարդկանց ու երեխաների վիճակից զարմանալու ընդունակությունները: Սակայն այս օրերին վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտի բաժանման ակցիայի ընթացքում մեր տեսածը հաստատ երկար է մնալու մեր հիշողություններում: Տասնյակ՝ քաղցի ու այլ զրկանքների դեմ անզորությունից թևաթափ ու ճնշված մարդկանց դեմքերը մոռանալ, առավել ևս այդ ամենը խոսքերով նկարագրելը, պարզապես անհնար է: Ամեն քայլափոխի ականատես ենք լինում, թե ինչպես խարխուլ տնակներում, բնակվողները, այդ թվում զոհված զինվորի մայրը, հաշմանդամ որդուն միայնակ խնամող ծեր կինը, մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները՝ տաքանալու նպատակով վառարաններն են նետում պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր, կոշիկներ և անվադողեր: Իսկ ծխնելույզներից թափվող ծխից պարզապես շնչահեղձ ես լինում:

տնակային ավան

Ներկայացնումենքլուսանկարայինռեպորտաժը՝«Ջերմությունվագոն-տնակներումպատսպարվածընտանիքներին»բարեգործականձեռնարկիառօրյայից:

տնակային ավան

Ներկայացվող լուսանկարային ռեպորտաժը՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի հերթական առօրիայի մասին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: