Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա 4 չվերթ


  
դիտումներ: 1407

Վրացական «Georgian airways» ավիաընկերությունը հայտնել է, որ ռուսական կողմը չեղարկում է Թբիլիսի-Մոսկվա շաբաթական 4 չվերթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ ավիացիոն ղեկավարության կողմից չեղարկվել է Կազանի ուղղությամբ «Georgian airways»-ի չվերթները, իսկ այժմ ռուսական ավիացիոն գերատեսչությունն անսպասելիորեն մեզ հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ Թբիլիսի-Մոսկվա շաբաթական 4 չվերթ է չեղարկում»,-ասվում է հայտարարության մեջ: Ընկերության տվյալներով՝ հարյուրավոր ուղևորներ, ովքեր արդեն տոմսեր էին ձեռք բերել, թյուրիմացության մեջ են հայտնվել: Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հայտարարել էին ավիահաղորդակցության վերսկսման մասին 2014թ. սեպտեմբերի 15-ին: Վրացական ավիաուղիները դեպի Մոսկվա շաբաթական 14-18 չվերթ են իրականացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: