Հայերեն   English   Русский  

​Գնումներից հրաժարման համաշխարհային օրը


  
դիտումներ: 1336

Ամեն տարի նոյեմբերի վերջին աշխարհի շատ երկրներում մարդիկ հրաժարվում են ցանկացած գնումից` իրենք իրենց հիշեցնելով, որ չափազանց սպառումը վտանգավոր հասարակական միտում է:

Գնումներից հրաժարման օրը Հյուսիսային Ամերիկայում նշում են Երախտագիտության օրվան հաջորդած ուրբաթ օրը, կամ էլ ողջ աշխարհում ավանդական ծննդյան զեղչերի մեկնարկից առաջ: Այդ օրը բոլոր խանութներն իրենց տարեկան շահույթի 20-50%-ն են ստանում, իսկ խոշոր առևտրային կենտրոններում զանգվածային քաշքշուկներում ամեն տարի մարդիկ են մահանում: Ու հենց դրա համար էլ այդ օրն անվանում են «սև ուրբաթ»:

Հենց այդ օրն էլ հասարակական ակտիվիստները կոչ են անում առավելագույնս սթափ վերաբերվել գնումներին:

Օրը նշելու գաղափարը ծնվել է 1992-ին: Այդ օրը գնումներից հրաժարվելու նախաձեռնությամբ է հանդես եկել էստոնական ծագմամբ կանադացի լրագրող Կալլե Լասնը: Նրա կարծիքով, ֆինանսական ճգնաժամի պատճառը պետք է որոնել ոչ թե չկարգավորվող շուկաներով ու լիկվիդայանությամբ, այլ չափազանց ու անմիտ սպառման մշակույթով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: