Հայերեն   English   Русский  

Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում


  
դիտումներ: 14938

Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի Վաշինգթոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։

Մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի

պատանիները հայտնվեցին առաջատարների թվում և մրցունակ պայքարում գրավեցին
երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։

Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա
Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ
Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի
ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին ժամը 13։45, և Թումոյի
անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին
դիմավորելու։ Թումոյի թիմն ու ղեկավարությունը հորդորում են բոլորին
միանալ իրենց օդանավակայանում և սատարել Հայաստանը պատվով ներկայացրած
պատանիներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: