Հայերեն   English   Русский  

«Ընդունել ենք բոլոր նրանց, ովքեր կարողանում էին գոնե բերանը բացել». Ռուբեն Բաբայան


  
դիտումներ: 13749

Կանխատեսելի էր, որ բուհերում 60 տոկոս թափուր տեղ կլինի այս տարի. բուհերը համալրվում են ավագ դպրոցի շրջանավարտների հաշվին, և երեք տարի առաջ գնացած աշակերտների թիվն այս պատկերն էր բերելու:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայբուսակ» համալսարանի խորհրդի նախագահ, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը:

«Հուսով եմ, որ այս տարիներին եթե համալսարանները ռազմավարություն մշակել են ու այս ծանր վիճակից դուրս կգան»,- նշեց նա:

«Իհարկե, մի քանի տարի շարունակ գնալով հետզհետե դիմորդների պակաս ՀՀ-ում կա, և բուհերն այսպես թե այնպես կարող են հարցերը լուծել, և չեմ կարծում, որ սա աղետի է բերելու Բուհերի կառավարման խնդիրն է: Ինչ պետք է աներ պետությունն այս պարագոյւմ. Սրադեն ոչինչ, պետք է աներ նախապես»,-ասաց նա:

Կառավարություն տեսնում է, որ գնալով ՀՀ բնակչություն թիվը պակասում է, ֆինանսները պակասում են, բայց չնայած դրան, նոր բուհեր են բացվում՝ բավական շքեղ անուններով, գրավիչ, և դիմորդները ձգտում են գնալ այդ համալսարանները:

«Այսօրվա մասին պետք է համալսարանները մտածեին, իր դիրքորոշումը պետք է ունենար նաև պետությունը: Չափից դուրս ուշ է ազդարարել այն մասին, որ 60 տոկոս թափուր տեղեր են մնացել »,-ասաց «Հայբուսակ» համալսարանի խորհրդի նախագահը:

Ըստ նրա՝ այսօր բուհերի խնդիրն է դասախոսներին զբաղեցնել, մինչև կգա ժամանակ, որ այս պակասը կլրացվի:

Թեմային անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը նշեց, որ այս տարի

ընդունվել է դերասանական երկու կուրս. «Ընդունել ենք հիմնականում բոլոր նրանց, ովքեր կարող էին գոնե բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում, փակում էինք մենք ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ գործողություն է կատարվում»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ուսանողների վրա է դրված ֆինանսավորման գործառույթը. «Բուհերի հիմնական ֆինանսավորումը գալիս էր ուսանողների հաշվին: Դա իրականում իջեցնում էր ուսման մակարդակը, որովհետև բուհն իր առջև դնում էր ամենակարևոր խնդիրը՝ փող ունենալ, ինչը նշանակում է՝ անկախ ստացած և ցուցաբերած գիտելիքների՝ ամեն ձևով պահել: Հիմա եկանք ավելի վատ վիճակի, ընդունվել են բոլորը, ովքեր դիմել են»:

Հայաստանում ընդհանրապես չի անցկացվում մարկետինգ, իրականում գործում է պլանային համակարգը. «Քեզ պարզապես վերևից իջեցնում են պլաններ, այսքան գումար պետք է վաստակեք: Երբ հարցնում ես հիմնավորումը ո՞րն է, հիմնավորում չկա. Իրենք այդպես են որոշել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: