Հայերեն   English   Русский  

Ամեն ինչ կապել Եղեռնի ճանաչման հետ և դրա պատճառով կորուստներ տալը սխալ է. Արման Նավասարդյան


  
դիտումներ: 6757

ԱՄՆ-ն և Ռուսաստանը կանգնած են ռազմական մրցավազքի ճանապարհին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը

«Միացյալ նահանգները 64 միլիարդով ավելացրեց իր բյուջեն, իսկ Ռուսաստանում մեծ զորախաղեր եղան ռազմածովային ուժերում բոլորովին նոր առկայությամբ: Սա խոսում է այն մասին, որ երկու կողմից էլ ցուցաբերվում է մկանային քաղաքականություն: Այս դիվանագիտական ճգնաժամը, դիվանագետների կրճատումը, աննախադեպ է»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հարց է ծագում՝ ինչու հենց հիմա դա եղավ, և ինչն էր դրա պատճառը: Սա պատահական քայլ չէր Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դա մտնում է նրա աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ. «Սակայն եթե ավելի լայն նայենք, այն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլև ունի թիրախ և՛ Հեռավոր Արևելքում, և՛ Մերձավոր Արևելքում՝ հանձին Իրանի, և՛ եվրասիական մասշտաբներով: Որոշ փորձագետներ ասում են, որ սա ժամանակավոր խնդիր է, որ արագ կկարգավորվի, և ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Ես գտնում եմ, որ սա ձգվելու է տասնյակ տարիներ»,- նշեց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սա ինչ կերպ կանդրադառնա Հայաստանի վրա, արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ Դժվար է ասել՝ այս սրացումն ինչպես կանդրադառնան Արցախյան հարցի վրա.«Ամեն դեպքում, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մշտապես կոնսենսուս է գոյություն ունեցել»:

Հայկական դիվանագիտության առջև այժմ շատ բարդ խնդիրներ են ծառացած, և պետք է կարողանալ շատ ճկուն լինել՝ ստեղծված իրավիճակից քիչ արյունով դուրս գալու համար:

Արման Նավասարդյանն ընդգծեց, որ հայկական դիվանագիտությունը վերջին 25 տարիներին երկու մեծ բացթողում է ունեցել՝ Իսրայելի դեսպանություն չբացելը դիվանագիտական կապեր հաստատելուց հետո և Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը:

«Եթե երկրորդը շատ դժվար է շտկել, ապա առաջինը համեմատաբար հեշտ է: Իսրայելն այն երկիրն է, որից մենք կարող ենք օգտվել մի քանի բնագավառներում՝ ՏՏ, բժշկություն: Նրանք կարող են մեր երկրին օգնել արտագաղթը վերացնելու հարցում »,- ասաց Նավասարդյանը:

Նա ընդգծեց՝ գուցեև իր ասածը սրբապղծություն է, սակայն ամեն ինչ կապել Եղեռնի ճանաչման հետ և դրա պատճառով կորուստներ տալը սխալ է. «Իհարկե, դա մեծ խնդիր է: Իմ ծնողները հենց Ցեղասպանության վերապրողներ են, սական պետականություն զարգացման խնդիրներն ավելի կարևոր են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: