Հայերեն   English   Русский  

Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է


  
դիտումներ: 1021

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ ստորագրել է 2015-2016 թվականների գործողությունների ծրագիր:

Այն ուղղված Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև կնքված սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացմանը:

Ստորագրման արարողությունից հետո նախատեսվում են երկու երկրների նախարարների այցելությունը Սպորտի և ֆիզիկական կրթության համալսարան ու Օլիմպիական ռեզերվի պատրրաստման կենտրոն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի քննարկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: