Հայերեն   English   Русский  

ՀՀ ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստանում Շամիրամում 4 անձի սպանելու մեջ կասկածվող անձի մասին տեղեկության դիմաց


  
դիտումներ: 4423

Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Քալաշյանը ներխուժել էր այդ գյուղի հանդիսությունների սրահ և կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել 6 մարդ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: