Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը


  
դիտումներ: 5651

Շաբաթվա ընթացքում կներկայացվի վանքի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը

Օգոստոսի 7-13- ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X- XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: