Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». «Վարդաշեն» ՔԿՀ-ի նոր պետ կնշանակվի աղմկահարույց պատմության հերոսը


  
դիտումներ: 6601

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին եւ փոխարենը նշանակել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010 թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում:

Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010 թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ամբաստանյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, եւ պատմությունը համարել էին փակված: Ու հիմա, փաստորեն, նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: