Հայերեն   English   Русский  

Ջուրը գոլորշիանում է. Ոռոգման համար գյուղացուն պետք է երկու անգամ ավելի մեծ քանակությամբ ջուր. Հրաչ Բերբերյան


  
դիտումներ: 4204

Կարտոֆիլը ջրելու համար գյուղացուն անհրաժեշտ է երկու անգամ ավելի մեծ քանակությամբ ջուր., քանի որ աննախադեպ բարձր ջերմաստիճանի պայմաններում հեղուկը շուտ է գոլորշիանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա ընդգծեց՝ այդ հանգամանքը կազդի նաև բերքի վրա: Այս առումով ծանր վիճակ է թե´ Տավուշում, թե´ Շիրակում, թե´ մնացած շրջաններում:

Բերբերյանի խոսքով՝ հարց է, թե ջրի պաշարները բավականացնում է մեզ, թե ոչ , իսկ թե ինչու չի բավարարում, մյուս խնդիրն է: Այս հարցերը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:

«Մենք դիմել ենք նախագահին, որ նա համապատասխան հանձնաժողով ստեղծի, որը կպատասխանի այն հարցրերին, թե ինչու ջրամբարներում հավաքվող ջուրն ինչու լավ չի կուտակվում, ինչու ձագարները չեն մաքրվում: Վերջին տարիներին աշխատանքային նոր ոճ են գտնել, կարծում են՝ ձյան վրա անձրև պետք է գա, որ դա սելավ դառնա և ջրամբարները լցվեն»:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, Հանրապետությունում ջրամբարների խնդիր կա, չնայած, որ հսկայական գումարներ են ծախսվել Համաշխարհային բանկի ռեսուրսներից ու գերմանական վարկից, բայց ՀՀ նախագահի հանձնարարականը չի կատարվում՝ բարեփոխումների հետ կապված.«Կաթիլային համակարգը բարեփոխում չէ: արեփոխումներն այն ժամանակ արդյունավետ կլինեն, երբ ոռոգման համակարգի մենաշնորհն էլ վերացվի»,- ասաց նա:

Պարոն Բերբերյանի խոսքով՝ պետք է հասնել այլընտրանքային ոռոգման.« Գյուղացին, ֆերմերը ցանկանա, թե չցանկանա ՋՕՄ-ի միջոցով պետք է ոռոգում կատարի։ Մենք չենք ասում, որ ՋՕՄ–ը վատ աշխատող կառույց է, բայց պետք է ունենանք այլընտրանքային ոռոգման համակարգ։ Այսինքն` եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է եւ նա ինքը կարող է ջուր վերցնել, այստեղ ի՞նչ կապ ունի ՋՕՄ–ը: Այժմ գյուղացին մեկ հեկտար կարտոֆիլի ոռոգման համար 16 հազար դրամ է վճարում, բայց իրական արժեքը պետք է լինի 8-11 հազար դրամ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: