Հայերեն   English   Русский  

Մնջախաղի թատրոնին տրված շենքում շինարարական աշխատանքները չեն սկսվի առնվազն 4 ամիս. Ժիրայր Դադասյան


  
դիտումներ: 7262

«Փետրվարի 15-ին նախարարը մեզ հանձնեց տարածքի ոսկե բանալին, բայց մենք սեփականության վկայականը ստացել ենք օրերս»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ մի հիմնարկի տեղափոխությունը մեկ այլ տեղ երկարատև պրոցես է՝ հաշվի առնելով պետական հաստատությունը դառնալը, հասցեի փոփոխությունը, գրանցումը և այլն:

«Մեզ շարունակ հարցնում են, թե ինչ վիճակում է շինարարությունը, երբ եք տեղափոխվում: մարդիկ, ովքեր եղել են այդ տարածքում, շատ լավ հիշում են, թե այն ինչ վիճակում է: Նախարարի հրամանավո տրամադրվեց տարածքը, սակայն պարզվեց, որ դա երկարատև գործընթաց է»,- նշեց թատրոնի ղեկավարը:

Նախագահի հանձնարարականով պետք է վերանորոգվի տարածքը, նույնիսկ պլանավորված էր մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ ավարտել, բայց դեռ որոշակի ընթացակարգ պետք է անցնի.

Դուք գիտեք, որ մեզ մոտ մի շատ տարօրինակ ընթացակարգ կա, որին մենք էլ են հաճախ առնչվում: Խոսքը մրցութային գործընթացն է: Ամեն ինչը պետք է կատարվի մրցույթի միջոցով: Կազմակերպությունը պետք է ամբողջական նախագիծը ներկայացնի, թե ինչպես է այդ տարածքը դառնալու թատրոն: 2 ամիս տևող այդ գործընթացից հետո պետք է մրցույթ հայտարարվի նաև այն բանի վերաբերյալ, թե ովքեր և ինչպես են իրականացնելու շինարարական աշխատանքները:

«Իմ խիստ ոչ մասնգիտական հաշվարկների համաձայն՝ լավագույն դեպքում 4 ամիս հետո կսկսեն շինարարական աշխատանքները: Իսկ դրանից հետո, թե երբ կավարտվեն աշխատանքները, պարզ չէ: Կան բազմաթիվ նմանատիպ խնդիրներ, որոնք մեզ համար բավականին հաճելի են: Գործընթաց է սկսվել, որը մեկ տարի առաջ մենք չունեինք: Մենք այսօր արդեն պրոցեսի մեջ ենք, որն, անպայման, իր ավարտը կունենա. լինելու է շատ գեղեցիկ շենք»,-,- ասաց Ժիրայր Դադասյանը:

Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանն իր հերթին, անդրադառնալով այս ընթացքում թատրոնի ստեղծագործական աշխատանքին, նշեց, որ իրենք այս տարի ակտիվ կերպով մասնակցել են «Մշակութային կանգառ» նախագծին, ներկայացումներ են ունեցել Եղվարդում, Աբովյանում, Մարալիկում և Արթիկում»։

«Տեխնիկական հարցերով ահագին բարդությունների ենք հանդիպում, բայց մարդկանց ոգևորությունը ստիպում է հաղթահարել դրանք »,- նշեց նա։

Նախագծի շրջանակներում թատրոնի ելույթները շարունակվելու են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: