Հայերեն   English   Русский  

​Տղեմալի


  
դիտումներ: 9337

Այս թանձրահյութն իր քաղր-թթու համով մի նոր երանգ է հաղորդում ուտեստներին, հիմնականում` մսով պատրաստվածին: Սակայն երբեմն այն այնքան հաճելի է ստացվում, որ պարզապես հացին կարելի է քսել ու վայելել:

Բաղադրությունը․

1 կգ սալոր՝ քաղցր կամ թթու

300 գ սխտոր

կծու տաքդեղ՝ ըստ ցանկության

700 գ տոմատ

1,5 բաժակ շաքարավազ

2 ճ.գդալ աղ

1/3 բաժակ համեմի սերմ

15 գ խմելի-սունելի:

Պատրաստումը

Նախապես սալորի կորիզները հանել, խաշել ու բլենդերով հարել: Ստացված խյուսը 20 րոպե դնել կրակին, ավելացնել սխտորը, կծու տաքդեղը (ըստ ցանկության, իսկ քանակը՝ ըստ կծվության նախընտրելի աստիճանի), որը պետք է նախապես մշակել, լվանալ, կոթունները հեռացնել ու սերմերից մաքրել, ապա մսաղացով աղալ: Ավելացնել տոմատը, շաքարավազը, աղը, համեմի սերմը (աղացած), խմելի-սունելին:

Ամբողջ զանգվածը եռացնել ևս 20 րոպե, ապա լցնել նախապես ախտահանված բանկաները: Կափարիչով փակել ու շրջել, ապա վրայից տաք փաթթոց դնել:

Կարելի է լցնել նախապես ախտահանված շշերի մեջ , վրայից ավելացնել ձեթ, որ ձեթի շերտ ստացվի, ապա պահեստավորել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: