Հայերեն   English   Русский  

Գյուլենի պատճառով Թուրքիայում տասնյակ լրագրողների են ձերբակալել


  
դիտումներ: 925

Թուրքիայում Ստամբուլի դատարանը 35 լրագրողների ձերբակալելու օրդեր է տրամադրել: Նրանց կասկածում են իսլամի ընդդիմադիր քարզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

Նշվում է, որ լրագրողներն հաղորդակցության «Bylock» բջջային հավելվածի օգտատերեր են, որից, ըստ թուրքական իշխանությունների, օգտվել են Գյուլենի կազմակերպության անդամները կոդավորված հաղորդագրությունների փոխանակման համար: Ձերբակալվածների թվում է նաև «Բիրգյուն» թերթի խմբագիր Բուրաք Էքիջին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայում 2016 թ-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Վերջինս բազմիցս հերքել է այդ մեղադրանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: