Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Հանտ Արենայում


  
դիտումներ: 422

Բրատիսլավայում գտնվող բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզում անցկացրեց «Հանտ Արենայում», որտեղ վաղը կկայանա Սլովակիայի հետ ընտրական հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարզմանը մասնակցեց նաև Ալան Հեսը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել օգոստոսի 9-ին Սարաևոյում կայացած Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:

«Հանտ Արենան» ունի 3000 նստելատեղ և սպասվում է, որ կիսով չափ լեցուն կլինի վաղվա մրցավեճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: